Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը սիրիական հարցով չի համագործակցի Ռուսաստանի հետ

07 Հոկտեմբեր, 2015 21:28
ԱՄՆ-ը սիրիական հարցով չի համագործակցի Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Էշ Քարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում կորդինացնել իր ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ, որը անցյալ շաբաթվանից օդային հարվածներ է հասցնում Սիրիային։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ նախարարը դա պատճառաբանում է նրանով, որ Մոսկվայի ստրատեգիան ունի խորը թերություններ։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը ընտրել է ոչ ճիշտ ռազմավարություն։ Նրանք շարունակում են հարվածներ հասցնել այն կետերին, որոնք կապված չեն «Իսլամական պետության» հետ», - հայտարարել է Քարթերը Հռոմում տեղի ունեցած մամուլի ասուլիսում;

Ի պատասխան ռուսական համապատասխան կողմը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավանաբար չի համարում «Իսլամական պետություն»-ը ահաբեկչական խմբավորում, եթե հրաժարվում է Ռուսաստանին փոխանցել զինյալների գտնվելու վայրերը։

 

Լրահոս

Դիտել ավելին