Կարևոր իրադարձություններ

Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 23 տ ջուր

06 Մայիս, 2022 00:14
Փրկարարները  նկուղից հեռացրել են մոտ 23 տ ջուր

Մայիսի 5-ին, ժամը 15։05-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի նկուղ ջուր է լցվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները պոմպի օգնությամբ նկուղից հեռացրել են մոտ 23 տ ջուր:

 

Լրահոս

Դիտել ավելին