Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձմռան նախապատրաստական աշխատանքները (լուսանկարներ)

19 Հոկտեմբեր, 2015 15:25
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձմռան նախապատրաստական աշխատանքները (լուսանկարներ)

Ծրագրային ընթացիկ աշխատանքներին զուգահեռ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները: Ջերմամեկուսացվում են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ջրթափ խողովակները, ապակեպատվում են շքամուտքերի հարկաբաժինները, անհրաժեշտության դեպքում մուտքերում տեղադրվում են դռներ: Առանձին տեղերում շարունակվում է հարթ և թեք տանիքների նորոգումը: Աշխատանքների ընթացքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուներն իրականացնում են ամենօրյա վերահսկողություն: Այս օրերին տնտեսվարող սուբյեկտներին նաև ծանուցում-հիշեցումներ են ուղարկվում` հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին՝ նաև ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման մասին:
 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին