Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանը իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին

24 Մարտ, 2022 20:24
ԱՄՆ դեսպանը իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին

Մարտի 24-ին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը: Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ  համագործակցության ռազմավարությունը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես,  Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտ:

 

Լրահոս

Դիտել ավելին