Կարևոր իրադարձություններ

Պղնձի արտադրությունը զգալիորեն աճել է

19 Հոկտեմբեր, 2015 15:16
Հեղինակ՝ Նարեկ Սարգսյան
Պղնձի արտադրությունը զգալիորեն աճել է

Պղինձը Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքային խումբն է: Ներկա դրությամբ մեր երկրից արտահանվում է երեք տեսակի պղինձ ՝ խտանյութ, չզտած պղինձ,ինչպես նաև պղնձի ջարդոն:

Բնականաբար պղնձի գնանկումը զգալիորեն ազդեց թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկայի վրա: Այնուամենայնիվ, պղնձի արտադրության այս տարվա ցուցանիշները որոշակիորեն մեղմացրեցին գնանկման արդյունքում ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում պղնձի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 49.9%-ով՝ կազմելով 191.2 հազար տոննա:

Բացի դրանից, միաժամանակ աճել են նաև կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները: Աճը տոկոսային առումով կազմել է 4.8 % կամ, այլ կերպ ասած՝ 6 822 տոննա:

 

Լրահոս

Դիտել ավելին