Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել

18 Մարտ, 2022 18:13
ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Ի գիտություն Սյունիքի մարզի բնակարանային հաշվառման ընդգրկված և սեփականության իրավունքով տրամադրման ենթակա ծառայողական բնակարաններ զբաղեցնող շահառուների.

ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման պահանջների և ՀՀ ՊՆ 2017 թվականի մայիսի 17-ի N 450 հրամանի հավելված 2-ի համաձայն` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 38ա, Գորիս քաղաքի Վանքի տափ 7ա և 7բ, Սիսիան քաղաքի Ա.Մանուկյան 2 և Սիսական 50ա շենքերի բնակարանային հաշվառման ընդգրկված շահառուներին առաջարկվում է բնակելի տարածություններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման նպատակով ներկայացնել կից զեկուցագիրը (դիմումը)՝ անհրաժեշտ փաստաթղթերով»:

 

Լրահոս

Դիտել ավելին