Կարևոր իրադարձություններ

Առաջարկում ենք փոփոխել ուսուցչի դրույքաչափը․ Ժաննա Անդրեասյան

04 Մարտ, 2022 21:51
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Առաջարկում ենք փոփոխել ուսուցչի դրույքաչափը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները մտան ուժի մեջ, այսօր հանրային քննարկման ենք ներկայացրել, փոփոխված օրենքի համաձայն, ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը։

Ինչպես և նշել էինք, նախագծով առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը՝ ըստ ցուցաբերած արդյունքի և դրա վրա հաշվարկել հավելվաճարը։

Ներկայացված են նաև գործընթացի կազմակերպման մանրամասները։ Դիմումները կներկայացվեն տեղեկատվական հարթակում, արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես վերանայվելու են նաև այլ գործընթացները։

Նախագծի մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/4074/about»։

 

Լրահոս

Դիտել ավելին