Կարևոր իրադարձություններ

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային նախագծերի իրագործման հարցը

19 Հոկտեմբեր, 2015 14:26
Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային նախագծերի իրագործման հարցը

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ։

Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում, և կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Վրաստանի ու Ադրբեջանի բարեկամական ու ռազմավարական գործընկերությունը, հաստատել են, որ պատրաստ են աջակցել այդ հարաբերությունների էլ ավելի խորացմանը։

Հանդիպման ժամանակ ընդգծվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները, գոհունակություն է հայտնվել երկու երկրների համագործակցության բարձր մակարդակի և փոխադարձ այցերի ակտիվ դինամիկայի կապակցությամբ։

Հաղորդվել է, որ այդ համագործակցության համար հավելյալ ազդակ կհանդիսանա Իլհամ Ալիևի այցը Վրաստան, որը տեղի կունենա մոտ ժամանակներս։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև էներգետիկ ու տրանսպորտային նախագածերի հարցը, որը վերաբերում է հատկապես հարավային էներգետիկ միջանցքի իրագործմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին