Կարևոր իրադարձություններ

Microsoft-ի առաջին «Surface Book» նոթբուքը

07 Հոկտեմբեր, 2015 20:52
Microsoft-ի առաջին «Surface Book» նոթբուքը

Տեխնոլոգիական նորությունների շնորհանդեսում Microsoft ընկերությունը ներկայացրել է իր առաջին Surface Book նոթբուքը, հայտնում է gazeta.ru-ն: Ստեղծողները հավատացնում են, որ այն երկու անգամ ավելի արագ է, քան Apple-ի MacBook Pro-ն:

Surface Book-ն ունի 13․5 դյույմ սենսորային էկրան 3000×2000 պիքսել կետայնությամբ և 267 ppi խտությամբ: Բացի այդ, էկրանն ունի Corning Gorilla Glass 4 պաշտպանիչ ապակի: Մուտքի համար կարելի է նաև օգտագործել Surface Pen ստիլուսը:

Surface Book-ը կարելի է օգտագործել որպես պլանշետ, քանի որ նրա ստեղնաշարն անջատվում է: Այն կարող է աշխատել 12 ժամ առանց վերալիցքավորման:

Նոթբուքն ունի Intel-ի նորագույն պրոցեսոր և NVIDIA GeForce գրաֆիկա:

Նոթբուքի նախնական պատվերները հասանելի կլինեն հոկտեմբերի 7-ից, որի նախնական արժեքը կկազմի 1499 դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին