Կարևոր իրադարձություններ

Զատիկյանների վերքը չի հասցնում սպիանալ. Մալաթիայի թաղապետի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի» գործով արդարացի պատիժ են ակնկալում

19 Հոկտեմբեր, 2015 13:28
Զատիկյանների վերքը չի հասցնում սպիանալ. Մալաթիայի թաղապետի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի» գործով արդարացի պատիժ են ակնկալում

Yerkir.am-ը գրում է. 

Մալաթիայի թաղապետի որդու սպանությունից 9 տարի անց հայտնաբերված երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի շահերը Մալաթիայի դատարանում կներկայացնի փաստաբան Արամ Ղազարյանը: Նա yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ գործի մանրամասների մասին կխոսի դատարանում:

Այս գործով մեղադրանքը դատարանում կպաշտպանի մյուս պատվիրատուի՝ Ստեփան Հակոբյանի գործով դատախազ Արմեն Մարուխյանը: Գործը նախագահող դատավորն է Ռոբերտ Պապոյանը:

Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին