Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադելյան փողոցի թիվ 19 հասցեում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Հ․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին, մարվել՝ 12:31-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։