Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետն ու էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են գյուղոլորտի մի շարք խնդիրներ

21 Հունվար, 2022 22:41
Շիրակի մարզպետն ու էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են գյուղոլորտի մի շարք խնդիրներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ: Օրերս Շիրակի մարզպետարանում ֆերմերների հետ ունեցած հանդիպմանը մարզպետը խոստացել էր բարձրացրած հարցերը քննարկել կառավարության և գյուղոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Խնդիրը վերաբերում է պարարտանյութի շուկայում հնարավոր գնաճին ու ենթադրվող կարգավորումներին: Նախարարի տեղակալը վստահեցրել է` այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով: Մարզպետը Արման Խոջոյանին և նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Շիրակի մարզ ֆերմերների հետ հանդիպման՝ կարևորելով վերջիններիս մտահոգությունները:

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև գարնանն ընդառաջ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու այդ համատեքստում նախատեսվող աշխատանքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին