Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակմանը. Զախարովա

20 Հունվար, 2022 13:35
Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակմանը. Զախարովա

Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին նրա մանդատին համապատասխան՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ծագել են 2020 թվականից հետո: Մեր դիրքորոշումն ամբողջությամբ կիսում են Մինսկի խմբի գործընկերները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, դա արտացոլվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ», - ասել Է Զախարովան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին