Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Touareg և Skoda մակնիշի ավտոմեքենաները. Skoda-ն բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր (լուսանկարներ)

19 Հոկտեմբեր, 2015 12:30
Ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Touareg և Skoda մակնիշի ավտոմեքենաները. Skoda-ն բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Հերացի փողոցում, թիվ 7 շենքի դիմաց, Երևանի բնակիչ, 26-ամյա Արման Սարգսյանը իրեն վստահված Volkswagen Touareg մակնիշի 53 SA 555 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Skoda մակնիշի 34 CF 155 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հարվածի հետևանքով Skoda-ն ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է էլեկտրասյանը:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին