Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Մահացել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին

11 Հունվար, 2022 11:29
Մահացել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին

65 տարեկան հասակում մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին։ 

Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կվիլոն։ Հուղարկավորության օրն ու վայրը հայտնի կդառնան առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։

Սասոլին դեկտեմբերի 26-ին ընդունվել է Ավիանոյի քաղցկեղի կենտրոն իմունային համակարգի լուրջ խնդիրների պատճառով: Հունվարի 10-ին Կուիլոն հայտարարեց, որ Եվրախորհրդարանի ղեկավարը չեղարկել է իր մասնակցությամբ նախատեսված բոլոր պաշտոնական միջոցառումները։

Վերջին մի քանի տարվա ընթացքում սա նրա երկրորդ հոսպիտալացումն էր։

Դեկտեմբերի սկզբին Սասոլին հայտարարել էր, որ չի առաջադրվելու Եվրախորհրդարանում վերընտրվելու համար: Խորհրդարանական շրջանի երկրորդ կիսամյակի համար նրա իրավահաջորդի ընտրությունը նշանակված էր հունվարի 13-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին