Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Տանը եղբոր հետ է վիճել ու տնից փախել. Մանրամասներ 15-ամյա տղայի անհետացման դեպքի մասին

19 Հոկտեմբեր, 2015 12:02
Տանը եղբոր հետ է վիճել ու տնից փախել. Մանրամասներ 15-ամյա տղայի անհետացման դեպքի մասին

Hraparak.am-ը գրում է. Մոտ 20 օր անհետացած եւ երկու օր առաջ Նոր Նորքում հայտնաբերված 15-ամյա Մաթևոսը Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան է: «Մայրը, երբ տուն է տարել, երեխան որոշել է փողոցներով թափառել, տնից փախչել, նա հատուկ դպրոցից չէ փախչել: Ասում են՝ տանը եղբոր հետ է վիճել ու տնից փախել, 20 օր դրսերում թափառել է»,-այս մասին Hraparak.am-ին հայտնեց Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը:

Նա պատմեց, որ մայրը դիմում է գրել, որ երեխային տանի տուն, վերջինս էլ այդ ժամանակ փախել է տնից, ըստ որում՝ սա առաջին դեպքը չէ, օրինակ՝ ամռանը եւս մայրը Մաթեւոսին տուն էր տարել, երեխան էլի փախչել էր, նորից դիմել էին ոստիկանություն եւ հայտնաբերել: «Փոքր հասակից ինքը մոր հետ մուրացկանությամբ է զբաղվել, էդ երևույթը իր մեջ կարծրացած է, իր համար սովորական բան է թափառելը և մուրալը»,-ասաց կրթահամալիրի  տնօրեն Լարիսա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երեխային այլեւս մուրացկանությամբ չզբաղվելու ուղղությամբ  իրենց ջանքերը դեռ արդյունք չեն տալիս, «տղան դպրոցին ադապտացվում է, հետո նորից, երբ մայրը տանում է, նույն իրավիճակում է հայտնվում»։ «Նորից տուն է գնում, սկսում մուրացկանությամբ զբաղվել, մուրացկանությամբ զբաղվելու սովորություն ունի,  շատ երեխաներ ենք ունեցել մուրացիկ, բայց փոխվել են, Մաթևոսը չի փոխվել: Երևի հիմնական պատճառն այն է, որ մեծ հասակում է մեզ մոտ եկել: Մայրը հիվանդ է, չի կարողանում հետևողական լինել, մեզ մոտ գալուց հետո բավականին փոխվել է, վատ սովորություններից ձերբազատվել, բայց ամռանը մայրը տարավ ու ամեն ինչ սկսվեց նորից», -ասաց տնօրենը։  

Նա նշեց նաեւ, որ Մաթևոսը դեռ դպրոց չի վերադարձել, քննություն է ընթանում՝ պարզելու տղայի նման քայլի դիմելու պատճառները: 

Ավելին՝ այստեղ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին