Կարևոր իրադարձություններ

Բավարիան պետք է շատ ավելի ուժեղ խաղա

19 Հոկտեմբեր, 2015 11:57
Բավարիան պետք է շատ ավելի ուժեղ խաղա

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ թիմը պետք է ուժեղացնի իր խաղը։ Իսպանացի մասնագետն այդ մասին հայտնել է Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Վերդերին» նվազագույն հաշվով հաղթելուց հետո։

 
«Առաջիկա շաբաթներին մեզ հարկավոր է շատ ավելի ուժեղ խաղալ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «TZ»-ն։
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գվարդիոլայի ապագան գերմանական ակումբում հարցականի տակ է։ Մյունխենցիները շատ են ցանկանում երկարաձգել նրա հետ պայմանագիրը, այն դեպքում, երբ իսպանացին հստակ պատասխան չի տալիս։ «Բավարիայի» հետ Գվարդիոլայի գործող պայմանագիրն ավարտվում է 2016 թվականի ամռանը։
 

Լրահոս

Դիտել ավելին