Կարևոր իրադարձություններ

Եթե գոլ խփեմ Ռեալին, չեմ տոնի այն

19 Հոկտեմբեր, 2015 11:15
Եթե գոլ խփեմ Ռեալին, չեմ տոնի այն

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան նշել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում գոլ խփելու դեպքում չի տոնի այն։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին Փարիզում։

 
«Երբ տեղափոխվեցի ՊՍԺ, միանգամից ասացի կնոջս, որ կհանդիպենք «Ռեալի» հետ եւ չսխալվեցի։ Եթե գոլ խփեմ «Ռեալին», չեմ տոնի այն։ Սրտիս խորքում չեմ մոռացել 10-րդ չեմպիոնությունը «Ռեալի» կազմում եւ իմ զգացմունքները։ Դա աննկարագրելի էր»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է «Canal+»-ը։
 

Լրահոս

Դիտել ավելին