Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6
    6,28

Կարևոր իրադարձություններ

Կարկանդակներում հայտնաբերվել է թմրանյութեր

03 Դեկտեմբեր, 2021 15:03
Կարկանդակներում հայտնաբերվել է թմրանյութեր

Դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հանձնուքների ընդունման-հանձնման սենյակում զննության են ենթարկել Հ․Մ․-ի կողմից դատապարտյալ Հ․Ա․-ին բերված հանձնուքը, որում առկա կարկանդակներից 3-ի մեջ թաքցված է եղել պոլիէթիլային տոպրակով պարուրված 3 փաթեթ՝ ընդհանուր 29,78 գրամ քաշով։

Զննության արդյունքում փաթեթներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,46 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման, և մարիխուանա թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Լրահոս

Դիտել ավելին