Կարևոր իրադարձություններ

Զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին․ «Հրապարակ»

25 Նոյեմբեր, 2021 08:13
Զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեեւ իշխանություններն ու պատկան գերատեսչությունները լռում են եւ չեն հաստատում հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների մասին տեղեկությունները, սակայն բանակում արդեն մի քանի օր է, ըստ տեղեկությունների, համար մեկ դրություն է հայտարարված։

Սյունիքից ու Գեղարքունիքից մեզ լուրեր են հասնում, որ զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին եւս եւ ասել, որ մինչեւ նոյեմբերի 25-26-ը ներառյալ պետք է մնան զորամասերում կամ անցնեն մարտական հերթապահության՝ ինչ-ինչ հնարավոր զարգացումներով պայմանավորված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին