Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արմավիրի մարզում գազալցակայանի մոտ բախվել են BMW-ն ու 07-ը. կա վիրավոր

18 Նոյեմբեր, 2021 17:19
Ավտովթար Արմավիրի մարզում գազալցակայանի մոտ բախվել են BMW-ն ու 07-ը. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Գեղակերտ գյուղում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Արման Սրապիոնյանի վարած BMW մակնիշի և 35-ամյա Աշոտ Հակոբյանի վարած ВАЗ 2107  մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով  07-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին