Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ավազահանքի մոտ ЗИЛ բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու դի

18 Նոյեմբեր, 2021 15:48
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ավազահանքի մոտ ЗИЛ բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական  դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 145:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին ով հայտնել է, որ  Ձորագյուղ գյուղի ավազի հանքի մոտ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի խցիկում  դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:  

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի  «Արմեն Քալոյան» ՍՊԸ  ավազի հանքի մոտ հայտնաբերել են ЗИЛ մակնիշի ավտոմեքենան, որի խցիկում՝ նստատեղին,  կիսապառկած վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա  Գևորգ Ն.-ի դին:

Մահացածը նշված ՍՊԸ-ից ավազ է բարձել իր ավտոմեքենան, ապա դուրս գալով հանքից՝ ճանապարհին  հանկարծամահ է եղել:

Մանրամասները՝ սկզբանցբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին