Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը փորձել է կատակել սեքսի մասին

07 Հոկտեմբեր, 2015 20:17
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը փորձել է կատակել սեքսի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը փորձել է կատակել սեքսի մասին և «ազգը ցնցվել է», հաղորդում է Mashable-ը: Պարբերականը նշում է, որ դա տեղի է ունեցել սատկած խոզի գլխի հետ կապված սկանդալից մի քանի շաբաթ անց:

Պահպանողական կուսակցության համաժողովի ժամանակ Քեմերոնը խոսել է տնտեսագետ Ռիչարդ Մերֆիի կողմից գրված The Joy of Tax գրքի մասին: Այդ գրքի գաղափարներից է օգտվել լեբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը:

Վարչապետը հայտարարել է, որ The Joy of Tax-ի օրինակը տուն է տարել` այն կնոջը` Սամանթային ցույց տալու համար: Քեմերոնի խոսքերով` գրքում «64 դիրք է առկա, և դրանցից ոչ մեկը չի գործում»:

«Արդյոք պետք է ասել, որ շատերն այդ ամենը մի փոքր անհարմար համարեցին»,- ասվում է ակնարկում:

 

Լրահոս

Դիտել ավելին