Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին դեէսկալացիայի կոչ է արել

17 Նոյեմբեր, 2021 23:00
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին դեէսկալացիայի կոչ է արել

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն թվիթերյան իր էջում գրել է․

«Խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արեցի: Խորապես ցավում եմ զոհերի համար: Վերահաստատում եմ իմ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու իմ անձնական ներկայացուցիչ շարունակական գործընթացին»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին