Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շարժառիթի մասին

17 Նոյեմբեր, 2021 17:27
Նիկոլ Փաշինյանը՝ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շարժառիթի մասին

Նախարարի պաշտոնը հայեցողական է և սրանով շատ բան ասվում է: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն՝ առավել ևս պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները։ Հայեցողական բառը ամբողջական պատկերացում է տալիս։ Այսինքն՝ նախարար նշանակվում է տվյալ դեպքում մեր կառուցակարգերի համաձայն վարչապետի հայեցողությամբ և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու շարժառիթին, ՀՀ վարչապետը նշեց, որ փորձը ցույց է տվել և ցույց  տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական ընդհանրության բովանդակությունը շատ կարևոր է։

«Այս առումով կարևոր եմ համարում, որ և Արտաքին գործերի նախարարի, և Պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվողները քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»,- ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին