Կարևոր իրադարձություններ

Թուրքիա- ԵՄ հարաբերություններում կարող են նոր խորագրեր բացվել

19 Հոկտեմբեր, 2015 10:15
Թուրքիա- ԵՄ հարաբերություններում կարող են նոր խորագրեր բացվել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Բրյուսելում ավարտված ԵՄ գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին բանակցային գործընթացում նոր խորագրեր բացել, բայց ամեն ինչ տեղի է ունենալու նախկինում որոշված չափորոշիչների հիման վրա: Այս մասին հաղորդում է «ria.ru»-ն:

«Ինչ վերաբերվում է Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների գործընթացին, այն կարող է վերսկսվել, քանի որ այդ մասին որոշում ավելի վաղ եղել է: Բայց դա լինելու է նախապես որոշված չափանիշների հիման վրա: Կարող են հետազոտվել նոր խորագրեր, բայց դա տեղի է ունենալու գործընթացի ընդհանուր շրջանակներում, որն, ինչպես մենք գիտենք, դեռեւս ավարտված չէ, դա դեռ շատ հեռու է», - ասել է Օլանդը:

ԵՄ անդամ-երկրների առաջնորդները օրեր առաջ հավանության են արժանացրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար Թուրքիայի հետ գործողությունների ընդհանուր պլանը, որի շրջանակում ԵՄ-ն օգնություն կցուցաբերի և պատրաստակամություն կդրսեւորի առաջ շարժվել մուտքի արտոնագրերը չեղարկելու եւ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցերում, եթե Անկարան միջոցներ ձեռնարկի, որպեսզի փախստականների հոսքերն իր տարածքից չհեղեղեն Եվրամիությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին