Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը և Ժան-Բատիստ Լըմուանը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր

13 Նոյեմբեր, 2021 17:35
Արարատ Միրզոյանը և Ժան-Բատիստ Լըմուանը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր
Նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։
 
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խթանումը։
 
Արարատ Միրզոյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը մանրամասն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին