Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան քայլեր է ձեռնարկում Սաակաշվիլուն վերադարձնելու համար. Արախամիա

13 Նոյեմբեր, 2021 14:26
Ուկրաինան  քայլեր է ձեռնարկում Սաակաշվիլուն վերադարձնելու համար. Արախամիա

УНИАН-ի փոխանցմամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հույս է հայտնել, որ Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սաակաշվիին վերադարձնել Ուկրաինա:

Նա նշել է, որ ուկրաինացի խորհրդարանականների կողմից իրականցվում է ստորագրահավաք ինչից հետո նրանք կդիմեն Վրաստանի նախագահին՝ Սաակաշվիլիին ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով: 

Արախամիան շեշտել է նաև այն, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և ուկրաինացի պատգամավորները շարունակում են հարցի վերաբերյալ գործակցությունը իրենց եվրոպացի գործընկերների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին