Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Քանաքեռում սպանվածներից մեկը նախկին պատգամավոր է, մյուսը՝ քրեական հեղինակություն

11 Նոյեմբեր, 2021 11:22
Քանաքեռում սպանվածներից մեկը նախկին պատգամավոր է, մյուսը՝ քրեական հեղինակություն

Այսօր Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ:

Ժամը 03:55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։

Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն մահացել են։

Կատարվում է նախաքննություն»։

Լրահոս

Դիտել ավելին