Կարևոր իրադարձություններ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու Volkswagen Polo-ն. վարորդներից մեկը հիվանդանոցում է

09 Նոյեմբեր, 2021 20:14
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու Volkswagen Polo-ն. վարորդներից մեկը հիվանդանոցում է

Այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Վթարը տեղի է ունեցել ժամը 13։30-ի սահմաններում։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով տուժել է Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 46-ամյա Արմենուհի Մշեցյանը․ նա տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են Volkswagen-ը, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին