Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ փոխնախարարը երեք օրով մեկնում է Փարիզ

08 Նոյեմբեր, 2021 15:53
ԿԳՄՍ փոխնախարարը երեք օրով մեկնում է Փարիզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը 3 օրով գործուղվում է Փարիզ:

Որոշմանմեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին 2021 թվականի նոյեմբերի 9-ից 11-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Կարեն Թռչունյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Լրահոս

Դիտել ավելին