Կարևոր իրադարձություններ

Կրեմլում հաստատել են Պուտինի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ տեսակոնֆերանսը

07 Նոյեմբեր, 2021 16:41
Կրեմլում հաստատել են Պուտինի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ տեսակոնֆերանսը

Հաջորդ շաբաթ նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում, որն անցկացվելու է տեսակոնֆերանսի ձևաչափով։: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսիա-1» տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթ չի բացառվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումը, որը համընկնում է Արցախի վերաբերյալ կնքված եռակողմ հայտարարության տարելիցի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին