Կարևոր իրադարձություններ

Իրաքի վարչապետի դեմ մահափորձը կատարվել է ԱԹՍ-ների միջոցով

07 Նոյեմբեր, 2021 13:21
Իրաքի վարչապետի դեմ մահափորձը կատարվել է ԱԹՍ-ների միջոցով

Իրաքի վարչապետը չի տուժել այսօր վաղ առավոտյան իր նստավայրում անօդաչու թռչող սարքի միջոցով կատարված մահափորձից հետո: Այս մասին հայտնում է Arab News-ը:

Վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմին միջադեպից հետո հեռուստահաղորդագրության մեջ ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

Վարչապետը, ով տեղափոխվել է անվտանգ վայր, կոչ է արել հանգստություն և զսպվածություն դրսևորել հանուն Իրաքի և աջակցել անվտանգության ուժերին:

«Մենք խստորեն դատապարտում ենք այս ակնհայտ ահաբեկչությունը և սերտ կապի մեջ ենք Իրաքի անվտանգության ուժերի հետ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: 

 

Լրահոս

Դիտել ավելին