Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. 7 վիրավորները զբոսաշրջիկներ են

03 Նոյեմբեր, 2021 00:09
Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. 7 վիրավորները զբոսաշրջիկներ են

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում  Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, մինչ վարորդը փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող Mercedes  Sptinter մակնիշի ավտոմեքենան բախվել է  վրաերթի վայրում կայանված  Ford Transit-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել:

Այս ավտովթարի հետևանքով տուժել է 7 մարդ. նրանց տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների խոսքերով, Mercedes  Sptinter-ի մեջ եղել են արտասահմանցիներ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին