Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ում ստեղծվել է անտանելի իրավիճակ՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով. Ֆինլանդիայի վարչապետ

19 Հոկտեմբեր, 2015 09:59
ԵՄ-ում ստեղծվել է անտանելի իրավիճակ՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով. Ֆինլանդիայի վարչապետ

Եվրոպայում ստեղծվել է անտանելի իրավիճակ՝ փախստականների հոսքից առաջացած ճգնաժամի պատճառով: Kaleva պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլիան:

«Ներկա պահին իրավիճակն անտանելի է, քանի որ շենգենյան համակարգը չի գործում: Արտաքին սահմաններին տեղի չեն ունենում պայմանագրի ենթադրյալ ստուգումները»,- ասել է նա:

«Սկզբի համար անհրաժեշտ է, որպեսզի արտաքին սահմաններին գործեն տեղաբաշխման կազմակերպման կենտրոնները, որտեղից էլ կամավորության հիմունքով փախստականները կուղևորվեն կոնկրետ վայրեր»,- հավելել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին