Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ տեսչական մարմնի դիտակետում են եղել Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանները

30 Հոկտեմբեր, 2021 11:53
 ՔՏՀԱ տեսչական մարմնի դիտակետում են եղել  Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հոկտեմբերի 29-ի վերահսկողական միջոցառումն անցկացվել է Երևանի Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտագության մասնագետները պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Կենտրոնում, Արաբկիրում և Դավիթաշենում։ 

Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 95 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 19 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։  2 տրանսպորտային միջոց էլ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի ժամկետը լրացած լինելու հիմքով։

Տեսչական մարմնի ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի առաջիկա օրը։ 

Լրահոս

Դիտել ավելին