Կարևոր իրադարձություններ

Ալագյազ գյուղում 150 հակ անասնակեր է այրվել

29 Հոկտեմբեր, 2021 09:48
Ալագյազ գյուղում 150 հակ անասնակեր է այրվել

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 22։20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել` հոկտեմբերի 29-ին, ժամը 00:07-ին: Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնա­կեր:

 

Լրահոս

Դիտել ավելին