Կարևոր իրադարձություններ

Սիրիայում օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է առնվազն 40 ԻՊ անդամ

19 Հոկտեմբեր, 2015 09:55
Սիրիայում օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է առնվազն 40 ԻՊ անդամ

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ավտոմեքենաների շարասյան վրա օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է առնվազն 40 իսլամիստ։ Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, գրում է lenta.ru-ն։

 

Օդային հարձակումն իրականացվել է լույս կիրակի, Համայի շրջանում։ Հարվածի տակ է հայտնվել 16 ավտոմեքենայից բաղկացած շարասյուն։ Հարվածների հետևանքով մեքենաները ոչնչացվել են։

 

Կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի խոսքով՝ նա չունի տեղեկատվություն այն մասին, թե օդային հարվածները հասցրել են ռուս զինվորականները, թե սիրիական բանակը: «Ընդ որում՝ ինքնաթիռները չեն պատկանում Վաշինգտոնի գլխավորած կոալիցիային»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին