«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս Ադրբեջանը» հայտնում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Չավուշօղլուն, «CNN Türk» հեռուստաալիքին տված իր հարցազրույցում խոսելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին, ասել է.
«Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ: Միաժամանակ դրական ազդակներ եկան Հայաստանից: Մենք էլ մեր հերթին հայտարարեցինք, որ կպատասխանենք Հայաստանի դրական քայլերին, բայց թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին՝ դա նույնպես քննարկում ենք»: