Կարևոր իրադարձություններ

Եկեք պատվաստվենք. պատվաստումների օր Գյումրիում

26 Հոկտեմբեր, 2021 23:27
Եկեք պատվաստվենք. պատվաստումների օր Գյումրիում

Հոկտեմբերի 31-ը Գյումրիում պատվաստումների օր է: Ժամը 11:00-ին  Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից:

Միջոցառումը նպատակ ունի խրախուսել պատվաստումային գործընթացը և իրազեկել մարդկանց:

Կարմիր Խաչի կամավորները անցորդներին պատվաստման մասին իրազեկող նյութեր և կորոնավիրուսից պաշտպանվելու անհատական միջոցներ կբաժանեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին