Կարևոր իրադարձություններ

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հնարավորությունները

23 Հոկտեմբեր, 2021 10:27
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 20-ին հանդիպել է նաև Սան Մարինոյի Արդյունաբերության, արհեստների և առևտրի նախարար Ֆաբիո Ռիգիի հետ:

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները: Նախարար Ֆաբիո Ռիգին մեծ հետաքրքրություն է դրսևորել ՀՀ-ի՝ Եվրամիության հետ համապարփակ և ընդլանված համաձայնագրի կնքման գործընթացի փորձով:

Նախարար Ֆաբիո Ռիգին ընդգծել է Հայաստանի հետաքրքիր աշխարհագրական դիրքը, որը կարող է լինել դարպաս դեպի Միջին Արևելք և Եվրասիական տնտեսական միություն:

Կողմերը կարևորել են երկու երկրներում մարդկային կապիտալի ներուժը. այս առումով քննարկվել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը ընկերությունների միջև:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել և վեր հանել այն ուղղությունները, որոնց շրջանակներում երկրների միջև համագործակցությունը կարող է հեռանկարային զարգացում ունենալ:

 

Լրահոս

Դիտել ավելին