Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

3 ժամից ավելի է՝ հրշեջները քաղաքացիների օգնությամբ պայքարում են հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհի դեմ

19 Հոկտեմբեր, 2021 20:32
3 ժամից ավելի է՝ հրշեջները քաղաքացիների օգնությամբ պայքարում են հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհի դեմ

Սարի Թաղից դեպի Նորքի հեռուստաաշտարակ տանող հատվածում  առաջացած խոշոր հրդեհի դեմ արդեն 3 ժամից ավելի է՝ պայքարում են ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկով ժամանած  հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, հրշեջ-փրկարարական  մեքենաները  մեծ դժվարությամբ են հասնում հրդեհի վայր, քանի որ Սարի Թաղի նեղ ճանապարհներին կայանված քաղաքացիների ավտոմեքենաները խոչընդոտ են հանդիսանում: 

Այնուամենայնիվ այս պահի դրությամբ հրդեհի տարածումը կանխվել է, հրշեջները կատարում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու ուղղությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին