Կարևոր իրադարձություններ

Հայաստանի կառավարությունն արել է հնարավոր ամեն բան աջակցելու ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում տեղահանված և խոցելի բնակչությանը. ՄԾ պետ

14 Հոկտեմբեր, 2021 20:48
Հայաստանի կառավարությունն արել է հնարավոր ամեն բան աջակցելու ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում տեղահանված և խոցելի բնակչությանը. ՄԾ պետ

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցեց ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) միջազգային միգրացիոն երկխոսություններին՝ հետևյալ թեմայով․ «Արձագանքելով ճգնաժամերին ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Միգրացիոն Ծառայության տարածած հաղորդագրությունից,որում մասնավորապես ասված է.

«Իր խոսքում Ղազարյանն անդրադարձավ համավարակի հետևանքով ստեղծված գլոբալ պատկերին և համավարակի ազդեցությանը միգրացիոն գործընթացների վրա։

 ՄԾ պետը, որպես մարտահրավեր, անդրադարձ կատարեց նաև նախորդ՝ համավարակի տարում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և դրա ծանր հետևանքներին՝ նշելով Արցախից տեղահանված ավելի քան 90 հազար անձանց փաստը՝ մասնավորեցնելով, որ նրանց 88 տոկոսը կանայք և երեխաներ են։

«Եզրափակելով ցանկանում եմ նշել, որ Հայաստանի կառավարությունն արել է հնարավոր ամեն բան աջակցելու ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում տեղահանված և խոցելի բնակչությանը։ Այս դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում մենք ապավինում են նաև միջազգային համերաշխությանն և փոխադարձ աջակցությանը»,-ասաց նա»։

 

Լրահոս

Դիտել ավելին