Կարևոր իրադարձություններ

Վացկե. «Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մեկնի «Գաբալայի» դեմ խաղին»

19 Հոկտեմբեր, 2015 09:40
Վացկե. «Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մեկնի «Գաբալայի» դեմ խաղին»

Առաջիկա հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 22-ին, Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում Բաքվում կհանդիպի ադրբեջանական «Գաբալայի» հետ: Այդ առիթով Bild-ի հետ զրույցում դորտմունդցիների գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ այդ խաղին մասնակցել/չմասնակցելու հարցին:

«Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մեկնի «Գաբալայի» դեմ խաղին: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտ կա: Իսկ մենք պետք հոգ տանենք մեր ֆուտբոլիստների մասին: Անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ կան:

Եթե ֆուտբոլիստն իրեն հարմարավետ չզգա, եթե նա վախի զգացում ունենա, ապա մենք, իհարկե, հաշվի կառնենք այդ հանգամանքները»,- Վացկեի խոսքն է փոխանցում Bild-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին