Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրությանը, հայտնել են, որ իրականում ադրբեջանական կողմը ազատ չի արձակել Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:
Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունը տարածել էր իրանական Mehr գործակալությունը: