Կարևոր իրադարձություններ

ԱՆ-ն մշակում է ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար պատվաստման կամ թեստավորման պարտադիր պահանջի նախագիծ

12 Հոկտեմբեր, 2021 13:19
ԱՆ-ն մշակում է ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար պատվաստման կամ թեստավորման պարտադիր պահանջի նախագիծ

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել: Այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դիտարկում ենք այլ երկրների փորձը, օրինակ, ժամանցի վայրեր, համերգասրահներ, ռեստորաններ այցելելու համար ևս մտցնել նման պահանջ (պատվաստման կամ թեստավորման պահանջ-խմբ.)»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ նախարարությունը հիմա աշխատում է դրա վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին