Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահին

11 Հոկտեմբեր, 2021 17:17
Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահին

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ, դոկտոր Հարիբ Սաիդ ալ – Ամիմիի հետ:

ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրին է ներկայացրել հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում նախատեսվող լայնածավալ բարեփոխումները, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։ 

Կողմերը փաստել են, որ ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը նոր էջ է բացելու երկու երկրների տնտեսվարողների միջև համագործակցության ընդլայնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին