Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը

09 Հոկտեմբեր, 2021 15:27
Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը

Փարիզի հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ չհստակեցնելով մահվան պատճառը:

Բանիսադրը նախագահ էր ընտրվել 1980 թվականի հունվարի 25-ին՝ ստանալով ձայների 76.5 տոկոսը:

1980 թվականի իրան-իրաքյան պատերազմի պատճառով Հոմեյնին մեղադրել էր նրան երկիրը ու ռազմական գործողությունները ղեկավարելու կարողություններ չունենալու մեջ՝ զրկելով գլխավոր հրամանատարի լիազորություններից: 1981 թվականի հունիսին խորհրդարանը Բանդիսարին անվստահություն էր հայտնել «իսլամական հոգևորականության դեմ գործունեության համար», ինչից հետո Հոմեյնին նրան ազատել էր նախագահի պաշտոնից: Դրանից հետո Աբոլհասան Բանիսադրը մի խումբ այլ քաղաքական գործիչների հետ լքել էր երկիրը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին