Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

07 Հոկտեմբեր, 2021 16:33
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի Շաբրանի շրջանի տարածքում՝ Սիյազան սեյսմիկ կայանից 11 կիլոմետր հյուսիս-արևմուտք, երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից:

Նշվում է, որ 3,4 մագնիտուդ ուժգնությամբ և երկու կիլոմետր խորությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 15:01-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին