Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա կրակոցի հետքեր կան: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Հարթավան գյուղում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքի վրա՝ այն վնասելով:
Ոստիկանությունը ձեռնարկել է միջոցառումներ՝ գտնելու հանցագործությունը կատարած անձին կամ անձանց: